GAMES FROM PARTENRS / ԽԱՂԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ

 

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն     Ա Ռ Ա Ծ Ն Ե Ր Ի   Լ Ո Տ Ո

    

            Առածը առնված է առակներից, հեքիաթներից և ուրիշ հին զրույցներից. նրանց իմաստի խտացումն է կարճ ու ամփոփ ձևով:

            Առածը կյանքի  երևույթների բազմակողմանի  ու բազմադարյան փորձերի վերջնական եզրակացությունն է: Առածը, ինչպէս հնոց խոսք, մեծանաց կամ մեծերի ասած, միշտ  ժողովրդի բերանումն է և օրենքի ուժ ու նշանակություն ունի` առանձնապես արևելքում:  Հովհ. Թումանյան

                      

Խ Ա Ղ Ի    Բ Ա Ց Ա Տ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

           Խաղում են սովորական լոտոի ձևով:

           Տախտակները   բաժանում են խաղացողների միջև /2-8 խաղացող/, խաղավարը  մեկ-մեկ հանում է  փոքրիկ քարտերն ու  բարձր  կարդում քարտի վրա գրվածը, որը  առածի սկիզբն է: Խաղացողներն իրենց խաղատախտակների վրա պետք է գտնեն առածի շարունակությունը, գտնելու դեպքում խաղավարը նրանց  է հանձնում առածի սկզբնամասը: Ով ամբողջ տախտակը առաջինն  է ծածկում` նա էլ հաղթում է:   Տախտակը ծածկելուց հետո դուրս է գալիս պատկեր:

Առածները նաև համարակալված են, այնպես որ, լոտոն կարելի է խաղալ նաև թվերով:       

 

Խաղը պարունակում է`

  • 8 խաղատախտակ
  • 96 խաղաքարտ
    • Բացատրագիր

 

ՀԱՅՈՑ  ԳԵՏԵՐԸ

 

ԽԱՂԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Խաղաքարտերը, կամ գետերը 69 հատ են: Խաղացողները բաժանում են իրենց մեջ ու սկսում են խաղալ: Խաղի նպատակը հավաքածուներ կամ ավազաններ կազմելն է:

            Խաղի մեջ կա ութ ավազան:

 

I –Արաքսի ձախ վտակները

II - Արաքսի աջ վտակները

III – Քռի աջ վտակները

IV - Եփրատ

V – Տիգրիս

VI – Սև ծով

VII – Վանա լիճ

VIII –Կիլիկիա

           

Խաղացողներից նա, ով սկսում է խաղը, նայում է իր ձեռքի քարտերին և իր ունեցած գետերից մեկն ու մեկի ավազանին պատկանող մի ուրիշ գետ է խնդրում խաղացողներից մեկից: Եթե ստանում է` շարունակում է խնդրել ումից կամենա, մինչև իր հավաքածուն լրացնելը, իսկ եթե սխալվում է, հերթն անցնում է նրան, ումից խնդրում էր: Եվ այսպես շարունակում են: Ով շուտ և շատ է կազմում, նա էլ հաղթում է:

 

Խաղին կարող են մասնակցել առավելագույնը 8 հոգի:

 

Խաղը պարունակում է`

 

  • 69 խաղաքարտ
  • Պատմական Հայաստանի գետերի քարտեզ
  • Հայոց գետերի մասին պատմող գրքույկ
    Բացատրագիր

    ՍՐԱՄԻՏ  ՀՈՎԻՎԸ

     

    ԽԱՂԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

     

    Խաղի սկզբում խաղաքարերը /կլոր քարտերը/ ըստ գույների խառը տեղադրվում են համապատասխան գույնի խաղատախտակի «բակերի» /տառերի վանդակների/ մեջ: Այնուհետև յուրաքանչյուր խաղաքար, անկյունագծերով սահեցնելով /արգելվում է տրորել մարգագետինը/, հասցնել տվյալ տառի վանդակի մեջ. օրինակ` ա տառի խաղաքարը` ա-ի վանդակում և այսպես շարունակ: խաղի ընթացքում հնարավոր է արդեն տեղադրած տառը նորից տեղափոխել, ճանապարհ հարթելով հաջորդ խաղաքրտի համար:

     Խաղալիս կարելի է օգտվել խաղատախտակի ներքևի ձախ անկյունում գտնվող երկու բացատից, որոնք խաղի վերջում պետք է դատարկ մնան:

    Այսպիսով խաղի բովանդակությունը հետևյալն է. խաղաքարերը պետք է դասավորել իրենց համապատասխան վանդակներում:

    Խաղը զարգացնում է տրամաբանությունը, դիտողականությունը, ուշադրությունը: Իր տեսակով նման է Ռուբիկ-Կուբիկ խաղին:

     

    Խաղը պարունակում է`

    ·         3 խաղատախտակ

    ·         45 խաղաքար

    ·         Բացատրագիր