ԱՊԱԳԱ ՎԱՐՈՐԴ

Future Driver

 

 

«ԱՊԱԳԱ ՎԱՐՈՐԴ» ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Խաղի մասնակիցների վերջնական նպատակը 

Խաղում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ում հաջողվում է հռչակվել Ապագա Վարորդ: Դրա համար յուրաքանչյուր մասնակից պետք է հավաքի «Վարորդի քարտերի» ամբողջական հավաքածուն, որը ներառում է 6 տարբեր Վարորդի քարտ” և այդ քարտերը ապահով կերպով տեղադրի իր Ավտոտնակի” ներքո:

Վարորդի քարտերի” ամբողջական հավաքածուն հավաքելուց հետո, հաղթող ճանաչվելու համար պետք է վերադառնալ Սկիզբ” վանդակ:

 

Խաղը սկսելուց առաջ

Ø  Խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է ընտրի 1 խաղաքար և տեղադրի այն Սկիզբ” վանդակի վրա:

Ø  “Հարց քարտերը” պետք է խառնել և դնել սեղանին` հարցերը դեպի ներքև:

Ø  Վարորդի քարտերը” պետք է խառնել և դնել սեղանին` երեսը դեպի ներքև:

Ø  Խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է վերցնի մեկ Ավտոտնակ” և դնի իր առջև:

Ø  Խաղի յուրաքանչյուր մասնակից ստանում է 3 Տեխնիկական զննման կտրոն”:

Ø  Խաղի յուրաքանչյուր մասնակից Վարորդի քարտերի” վերևից պետք է վերցնի 2 հատ Վարորդի քարտ”, (խաղը սկսում է ամենակրտսեր մասնակիցը):

 

Խաղը

Յուրաքանչյուր մասնակից, իր հերթի ժամանակ պետք է նետի զառը և իր խաղաքարը տեղաշարժի առաջ` ըստ զառի վրա նշված թվի: Կախված այն բանից, թե որ վանդակի վրա է դրվել մասնակցի խաղաքարը` նա պետք է պատասխանի հարցի կամ` կատարի վանդակի մեջ գրված հրահանգը:

Վանդակները

Ø  Սկիզբ” վանդակ` Խաղը սկսելուց հետո, յուրաքանչյուր մասնակից ամեն անգամ Սկիզբ” վանդակով անցնելիս ստանում է մեկ Վարորդի քարտ” մեկ Տեխնիկական զննության կտրոնի” փոխարեն, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնակիցը հայտնվում է Սկիզբ” վանդակում Տուգանային հրապարակից” կամ “Հարց” վանդակից:

Ø  Կայանատեղի” վանդակ` Սա հանգստատեղի է: Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա չպետք է կատարի որևէ գործողություն: Նա պետք է վայելի իր հանգիստը և սպասի իր հաջորդ հերթին:

Ø  Ավտովթար” վանդակ` երբ մասնակցի խաղաքարը հայտնվում է այս վանդակում, ապա նա կորցնում է 1 Տեխնիկական զննության կտրոն” և տեղափոխվում է Տեխ. սպասարկում” վանդակ:

Ø  Վերանորոգման կետ” վանդակ` այս վանդակում կատարվում է մասնակցի ավտոմեքենայի վերանորոգումը Ավտովթարից” հետո:

Ø  Տեխ. զննում” վանդակ` անցնելով այս վանդակով մասնակիցը ստանում է 2 Տեխնիկական զննության կտրոն”:

Ø  Հարց” վանդակ`  Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նրա  ձախակողմյան մասնակիցը վերցնում է մեկ հատ Հարց քարտ ընտրում է քարտի վրա գրված երեք համարներից մեկը և կարդում, Հարց” վանդակում գտնվող մասնակիցը պետք է անվանի տվյալ նշանը և պատասխանի թե նշանների որ խմբին է այն պատկանում: Պատասխանը լսելուց հետո, համարը կարդացած մասնակիցը կարդում է ճիշտ պատասխանը (ճիշտ պատասխանը գրված է Հարց քարտի” վրա): Այս գործողության ավարտից հետո այդ Հարց քարտը դրվում է մնացած Հարց քարտերի տակ: Ճիշտ պատասխանելու դեպքում խաղացողը շարժվում է մեկ վանդակ առաջ, սխալի դեպքում մասնակիցը մնում է Հարց” վանդակում և սպասում հաջորդ քայլին:

Ø  Հարց” վանդակ Ճանապարհային Ոստիկանության (ՃՈ) նշանով`  երբ մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նրա  ձախակողմյան մասնակիցը վերցնում է մեկ հատ Հարց քարտ”, ապա հերթականությամբ կարդում է քարտի վրա գրված երեք համարները: Յուրաքանչյուր համարի համար խաղացողը պետք է անվանի տվյալ համարի նշանը և պատասխանի թե նշանների որ խմբին է այն պատկանում: Պատասխանը լսելուց հետո, համարը կարդացած մասնակիցը կարդում է ճիշտ պատասխանը (ճիշտ պատասխանը գրված է Հարց քարտի” վրա): Այս գործողության ավարտից հետո այդ Հարց քարտը դրվում է մնացած Հարց քարտերի տակ: Մեկ ճիշտ պատասխանի դեպքում խաղացողը շարժվում է մեկ վանդակ առաջ, երկու ճիշտ պատասխանի դեպքում խաղացողը շարժվում է երկու վանդակ առաջ, երեք ճիշտ պատասխանի դեպքում խաղացողը շարժվում է երեք վանդակ առաջ և ստանում է մեկ Վարորդի քարտ”: Եթե խաղացողը ճիշտ չի պատասխանում ոչ մի հարցի նա զրկվում է մեկ Վարորդի քարտից” և տեղափոխվում է Սկիզբ” վանդակ:

Ø  Ավտոշուկա” վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա կարող է իր Վարորդի քարտերից” որևէ մեկը կամ մի քանիսը մեկ անգամ փոխանակել խաղի ցանկացած մասնակցի Վարորդի քարտերից” մեկի կամ մի քանիսի հետ: Եթե նա չի ցանկանում փոխանակում կատարել, ապա կարող է չանել այն: Իսկ ցանկության դեպքում` նա պետք է որոշի, թե քանի Վարորդի քարտ” է  ցանկանում փոխանակել:  Ընտրված մրցակիցը չի կարող հրաժարվել փոխանակումից, եթե ունի պահանջվող քանակի Վարորդի քարտեր”: Փոխանակում անելու համար մասնակիցը պետք է`

·         ընտրի այն մասնակցին, ում հետ ցանկանում է փոխանակել Վարորդի քարտերը”,

·         որոշի և հայտնի թե քանի քարտ է ցանկանում փոխանակել,

·         կատարի փոխանակումը իր մրցակցի հետ:

Փոխանակման ժամանակ տվյալ մասնակիցը պետք է իր մրցակցին տա նույն քանակի Վարորդի քարտ”: Չպետք է մոռանալ, որ կարևոր է այնպես խաղալ, որ մրցակիցները չկարողանան հավաքել 6 տարբեր Վարորդի քարտ”: Խաղի մասնակիցներից ոչ մեկը չպետք է ցույց տա մյուսներին, թե փոխանակման ժամանակ ի՞նչ քարտ է տվել իր մրցակցին:

Ø  Մրցավազք” վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա կարող է իր Վարորդի քարտերը” մրցավազքի հանել (հնարավոր է, որ նա նույն քարտից ունենա մի քանի հատ) այլ մասնակցի Վարորդի քարտերի” հետ` զառ նետելու միջոցով: Եթե մասնակիցը չի ցանկանում, նա կարող չմրցել: Իսկ եթե նա ցանկանում է  մրցավազք վարել, ապա նա պետք է`

·         ընտրի այն մրցակցին, որի հետ ցանկանում է մրցավազք վարել,

·         որոշի,  թե քանի քարտով է ուզում մրցավազք վարել: Նրա ընտրած մրցակիցը պետք է նույն քանակի քարտեր մտցնի մրցավազքի:

·         Երկու մասնակիցներն էլ պետք է իրենց քարտերը դնեն խաղատախտակի վրա, որից հետ նրանք երկուսն էլ պետք է զառ նետեն:

Զառով ավելի մեծ թիվ նետած մասնակիցը հաղթում է և վերցնում է մրցավազքում ընդգրկված բոլոր Վարորդի քարտերը”: Եթե երկուսն էլ նետում են նույն թիվը, ապա գործողությունը պետք է կրկնել այնքան անգամ, մինչև որ նրանցից մեկը նետի ավելի մեծ թիվ և հաղթի մրցավազքը:

Ø  Ավտոտնակ” վանդակ`  Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա կարող է իր Վարորդի քարտերից” որևէ մեկը (երեսը ներքև շրջած) դնել իր առջև դրված Ավտոտնակի” պատերի տակ, որտեղ այն կլինի ապահովության մեջ և ոչ ոք չի կարողանա այդ քարտը ներքաշել փոխանակության կամ մրցավազքի մեջ:

Ø  Նոր քայլ” վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա ստանում է ևս մեկ անգամ զառ նետելու իրավունք:

Ø  5 քայլ հետ” վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա պետք է իր խաղաքարը տեղաշարժի 5 քայլ հետ գտնվող վանդակի վրա և կատարի դրա վրա նշված հրահանգը:

Քարտերը                                                                                                                                               

Ապագա Վարորդ դառնալու համար խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է աշխատի առաջինը հավաքել Վարորդի քարտերի” ամբողջական հավաքածուն, որի համար նա պետք է ունենա 6 տարբեր Վարորդի քարտերի” մեկական օրինակ:

·         Վարորդի քարտ”` Այս քարտերը 6-ն են և տարբեր` իրենց  հետևյալ բովանդակությամբ` A Կարգ, B Կարգ, C Կարգ, D Կարգ, E Կարգ, Տեղեկանք առողջության վերաբերյալ:

Մասնակիցները խաղի ընթացքում կհավաքեն բազմաթիվ Վարորդի քարտեր”, որոնք նրանք կարող են օգտագործել փոխանակելու համար կամ մրցելիս, բայց նրանք չպետք է մոռանան, որ հաղթելու համար պետք է հավաքել 6 տարբեր քարտերից կազմված Վարորդի քարտերի” ամբողջական հավաքածուն:

·         Տեխնիկական զննման կտրոն”` ·         խաղի սկզբին մասնակիցները ստանում են երեքական այս կտրոններից, ևս երկու կտրոն մասնակիցը ստանում է ամեն անգամ Տեխ. զննում” վանդակով անցնելիս: Տուգանային հրապարակում հայտնվելուց խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն մեկ Տեխնիկական զննման կտրոն”: Եթե մասնակիցը հայտնվում է ցանկացած Հարց” վանդակում և չի ունենում ոչ մի Տեխնիկական զննման կտրոն”, ապա նա տեղափոխվում է տուգանային հրապարակ, ինչից հետո բաց է թողնում մեկ քայլ և հայտնվում է Սկիզբ” վանդակում:

·         Հարց քարտեր”` Այս քարտերը օգտագործվում են, երբ մասնակցի խաղաքարն ընկնում է Հարց” վանդակի վրա: Յուրաքանչյուր Հարց քարտում” նշված է երեք համար (ամեն համարին համապատասխանում է խաղատախտակի վրա նշված մեկ նշան) և այդ նշանների ճիշտ անվանումը և խումբը: Հարցը կարդում է Հարց” վանդակում հայտնված խաղացողի ձախակողմյան մասնակիցը:

·         Ավտոտնակ` Խաղի բոլոր մասնակիցները պետք է, մինչև խաղը սկսելը, նախապես վերցնեն և իրենց առջև դրված ունենան մեկ Ավտոտնակ”, որպեսզի կարողանան ապահովության մեջ պահել իրենց հավաքած Վարորդի քարտերը”: (առաջին անգամ խաղալուց պետք է հավաքել ավտոտնակները, ըստ գծագրի)

Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջինն է հավաքել 6 տարբեր քարտերից կազմված Վարորդի քարտերի” ամբողջական հավաքածուն և ապահով կերպով տեղադրել է դրանք իր Ավտոտնակի” պատերի ներքո և վերադարձել է Սկիզբ” վանդակ:


Սիրելի մասնակիցներ, հուսով ենք, որ դուք մեծ բավականություն կստանաք այս խաղից` վերհիշելով և սովորելով ճանապարհային երթևեկության նշանները:

ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ

www.armgames.am

ՀԳ: Խաղի հարցերը կազմվել են ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների հիման վրա: