ՈՒՐԱԽ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

  

 

“ՈՒՐԱԽ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ” ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Խաղատախտակ. Ուրախ մաթեմատիկա մենք Ձեզ տրամադրում ենք 4 տարբեր խաղատախտակներ (կարմիր, կապույտ, կանաչ և ծիրանագույն) թվերի տարբեր դասավորվածությամբ: Խաղը խաղալու համար Ձեզ հարկավոր կլինի միայն մեկը, իսկ մյուսները կարող եք օգտագործել հաջորդ անգամ խաղը խաղալուց:

Խաղաքարտեր. Տուփում կան 2 տեսակի խաղաքարտեր: Արաջին դա այն քարտերն են, որոնց վրա պատկերված են թվեր, իսկ երկրորդ տեսակը դա այն քարտերն են որոնց վրա պատկերված են թվաբանական գործողություններ: Վերցրեք երկու պարկ կամ պնակ և մեկում լրցրեք բոլոր այն քարտերը որոնց վրա պատկերված են թվեր, իսկ մյուսում լրցրեք գործողություններ պարունակող քարտերը:

Խաղաքարեր. Յուրաքանչյուր մասնակից խաղը խաղում է երկու խաղաքարով: Այդ իսկ պատճառով մենք Ձեզ տրամադրել ենք 4 զույգ խաղաքարեր որպեսզի կարողանաք այս խաղը խաղալ 4 հոգով: Եթե կցանկանաք խաղալ խաղը 5 և ավելի մասնակիցներով, ապա ինքներդ կարող եք ավելացնել խաղաքարեր և խաղալ այս հետաքրքիր խաղը 4-ից ավելի մասնակիցներով:

Խաղը

Ընտրեք խաղատախտակներից մեկը և տեղադրեք այն Ձեր առջև: Խաղի յուրաքանչյուր մասնակից ընտրում է տրամադրված խաղաքարերից որևէ գույնի զույգը, և տեղադրում է դրանք խաղատախտակի մեջտեղում պատկերված “Սկիզբ” վանդակում: Որպեսզի որոշեք թե որ մասնակիցն է սկսելու խաղը, խառնեք թվերով պարկը և վերցրեք այնտեղից մեկական թիվ: Յուրաքանչյուր մասնակից իր թիվը վերցնելուց հետո պետք է վերադարձնի այն պարկի մեջ, որից հետո թիվ վերցնի հաջորդ մասնակիցը: Խաղը սկսում է այն մասնակիցը որի վերցրած թիվը կլինի ամենամեծը:

Մասնակիցները խաղը խաղում են հետևյալ կերպ.

·    Մասնակիցը վերցնում է թվեր պարունակող պարկից երեք խաղաքար (թիվ) և գործողություններ պարունակող պարկից երկու խաղաքար (գործողություն): Այնուհետև, այդ մասնակիցն ունի մեկ րոպե` այդ թվերով և գործողություններով բանաձև (հավասարում) կազմելու համար:

·    Մասնակիցը կարող է չօգտագործել բոլոր թվերը, ինչպես նաև, բանաձևում (հավասարման մեջ) ցանկացած տեղ կարող է տեղադրել փակագծեր

·    Բանաձևի (հավասարման)արդյունքում մասնակիցը պետք է ստանա այն թիվը, որը համապատասխանում է խաղատախտակի վրա իր խաղաքարի կողքի վանդակներից մեկում պատկերված թվերից մեկին: Այնուհետև մասնակիցը, բանաձև (հավասարում) կազմելու արդյունքում ստանալով այդ թվերից մեկը, տեղափոխում է իր խաղաքարը այդ նոր վանդակը:

·    Եթե մասնակիցը չի կարողանում բանաձև ստանալով տեղաշարժել խաղաքարը և/կամ  որոշում է չտեղաշարժել իր խաղաքարը, ապա նա բացականչում է “անցում” և վերադարձնում է պարկերից վերցրած թվերով քարտերը և գործողություններվ գարտերը իրենց համապատասխան պարկերի մեջ: Իսկ եթե մասնակիցը սխալ է կազմում բանաձևը (հավասարումը), ապա այն խաղաքարը որը նա փորձում էր տեղափոխել նոր վանդակ, վերադարձվում է “Սկիզբ” վանդակ:

·    Մասնակիցը, հերթն ավարտելուց հետո, պարկերից վերցրած թվերով քարտերը և գործողություններվ գարտերը վերադարձնում է համապատասխան պարկերի մեջ:

·    Մասնակիցը, իր յուրաքանչյուր հերթի ժամանակ կարող է տեղաշարժել իր խաղաքարերից ընդամենը մեկը:

·    Խաղաքարերը կարող են տեղաշարժվել միայն հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով (ոչ անկյունագծով) և չեն կարող տեղափոխվել այն վանդակներ որոնք արդեն զբաղված են:

·    ՀԱՂԹՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՑԸ, ՈՐԻՆ ՀԱՋՈՂՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԸ ՀԱՍՆԵԼ 0 (զրո)  ՎԱՆԴԱԿ:   

Խաղաքարերի տեղաշարժման օրինակներ.

Ենթադրենք խաղում եք կանաչ խաղատախտակով և Ձեր խաղաքարը գտնվում է 39 թիվը պարունակող վանդակում և պարկերից պատահական վերցված թվերն են 4, 9 և 4 իսկ գործողությունները` x (բազմապատկում) և ±  (գումարում/հանում): Այս դեպքում, կազմելով համապատասխան բանաձևեր, կա խաղաքարը տեղափոխելու համար երկու ճիշտ տարբերակ.

Տարբերակ 1. Մենք կարող ենք օգտագործել 4x4 բանաձևը և ստանալով 16 տեղափոխվել համապատասխան վանդակը:

Տարբերակ 2. Մենք կարող ենք օգտագործել 4x9+4 բանաձևը և ստանալով 40 տեղափոխվել համապատասխան վանդակը (նկատենք, որ ± նշանը նշանակում է կամ գումարում կամ հանում):

Եթե մենք կազմեինք 9x(4+4) բանաձևը և փորձեինք տեղափոխել խաղաքարը 67 թիվը պարունակող վանդակ, ապա դա կլիներ ՍԽԱԼ, և ստիպված կլինեինք տեղափոխել այդ խաղաքարը “Սկիզբ” վանդակ:

Խաղը հեշտացնելու կամ բարդացնելու տարբերակներ

Կարող եք խաղը հեշտացնել եթե.

·    Թույլ տաք մասնակիցներին թվերով պարկից վերցնել երեքից ավել քարտեր: Դուք կարող եք նաև թույլ խաղացողներին տալ առավելություններ և

 թույլատրել նրանց թվերով պարկից վերցնել 3-ից ավել քարտեր, իսկ ուժեղ խաղացողներին վերցնել պակաս քանակով քարտեր: Սակայն մյուս կողմից,

 շատ թվերը կարող են խճճել թույլ մասնակիցներին:

·    Թույլատրեք մասնակիցներին, իրենց հերթի ժամանակ կատարել մեկից ավել տեղաշարժումներ` կիրառելով նույն քարտերը: Օրինակ, ենթադրենք խաղում ենք կարմիր խաղատախտակով և մեր խաղաքարը գտնվում է 77 թիվը պարունակող վանդակում, պարկերից վերցված թվերն են 5, 6 և 8 իսկ գործողությունների քարտերը`(x և +): Օգտագործելով այս քարտերը, դուք սկզբում կարող եք կազմել 5x6 և տեղափոխվել 30 թիվը պարունակող վանդակ, այնուհետև նույն հերթի ժամանակ  կիրառել 6x8 բանաձևը և 30 թվով վանդակից տեղափոխվել 48 թվով վանդակ և վերջապես, կիրառելով (5+8)x6 տեղափոխվել 78 թիվը պարունակող վանդակ:

Կարող եք խաղը բարդացնել եթե.

·    Խաղի մասնակիցը չի կարողանում կազմել համապատասխան բանաձև և բացականչում է “անցում”, թույլ տալ մյուս մասնակիցներին այդ թվերով կազմել բանաձև և “անցում” բացականչած մասնակցի խաղաքարը տեղաշարժել` նույնիսկ եթե նա համաձայն չէ:

·    Խաղի մասնակիցները երկու խաղաքարի փոխարեն օգտագործեն մեկ խաղաքար: Հետևաբար, եթե թույլ տաք կիրառել 3 խաղաքար, ապա դուք կհեշտացնեք խաղը: