ՇԱՐԱՆ
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Խաղի մասնակիցները պետք է կարողանան սեղանի վրա փռված 12 քարտից առանձնացնել երեք քարտից բաղկացած «Շարան»:
Յուրաքանչյուր քարտ պարունակում է հետևյալ չորս հատկանիշների համադրության որևէ տարբերակ.
(Ա) Գույն
Քարտը կարող է լինել կարմիր, կապույտ կամ ծիրանագույն:
(Բ) Պատկեր
Քարտի վրա կարող է պատկերված լինել նուռ, խաղող կամ տանձ:
(Գ) Քանակ
Քարտի վրա կարող է պատկերված լինել մեկ, երկու կամ երեք պատկեր:
(Ե) Երանգավորում
Քարտի վրա պատկերները կարող են ունենալ ամբողջական, շեղագիծ զոլերով երանգավորում կամ լինել չերանգավորված` դատարկ:
Օրինակ`
Քանակ` երեք
Գույն` կարմիր
Պատկեր` նուռ
Երանգավորում` ամբողջական
«Շարանը» կազմվում է երեք քարտից: Այդ քարտերն ընտրվում են` դրանց բնութագրող հատկանիշներից ելնելով: «Շարան» կարելի է ստանալ այն դեպքում, երբ այդ երեք քարտից յուրաքանչյուրի վրա յուրաքանչյուր հատկանիշ ԿԱՄ նույնն է, ԿԱՄ` տարբեր: Այլ կերպ ասած` քարտերի «Շարանի» մեջ յուրաքանչյուր հատկանիշ բոլոր ԵՐԵՔ քարտերի համար կամ պետք է լինի նույնը, կամ` տարբեր, քարտերից յուրաքանչյուրի համար:
Օրինակ` «Շարան» կարող են կազմել հետևյալ հատկանիշներ պարունակող քարտերը.

Բոլոր երեք քարտերի վրա 3 հատկանիշ նույնն է և 1 հատկանիշ` տարբեր: Բոլոր երեք քարտերի վրա պատկերները նույն գույնի են` կարմիր, բոլոր երեք քարտերի վրա նույն պատկերն է` նուռ, բոլոր երեք քարտերը պարունակում են նույն քանակի պատկերներ` երկու, և բոլոր երեք քարտերի վրա պատկերներն ունեն տարբեր երանգավորում:

Բոլոր երեք քարտերի վրա 3 հատկանիշ տարբեր է և 1 հատկանիշ` նույնը: Բոլոր երեք քարտերի վրա պատկերները տարբեր գույների են, բոլոր երեք քարտերի վրա պատկերները տարբեր են, բոլոր երեք քարտերը պարունակում են տարբեր քանակի պատկերներ և բոլոր երեք քարտերի վրա պատկերներն ունեն նույն երանգավորումը:

Բոլոր երեք քարտերի վրա 4 հատկանիշները տարբեր են: Բոլոր երեք քարտերի վրա պատկերները տարբեր գույների են, բոլոր երեք քարտերի վրա պատկերները տարբեր են, բոլոր երեք քարտերը պարունակում են տարբեր քանակի պատկերներ և բոլոր երեք քարտերի վրա պատկերներն ունեն տարբեր երանգավորում:
«Շարան» չեն կարող կազմել հետևյալ հատկանիշներ պարունակող քարտերը.

Բոլոր երեք քարտերի վրա պատկերները տարբեր գույների են, բոլոր երեք քարտերի վրա նույն պատկերն է, բոլոր երեք քարտերը պարունակում են նույն քանակի պատկերներ, սակայն քարտերից երկուսի վրա պատկերը չերանգավորված են` դատարկ, իսկ մեկն ունի ամբողջական երանգավորում:

Բոլոր երեք քարտերի վրա նույն պատկերն է, բոլոր երեք քարտերի վրա պատկերներն ունեն տարբեր երանգավորում, բոլոր երեք քարտերը պարունակում են նույն քանակի պատկերներ, սակայն քարտերի վրա պատկերներն ունեն տարբեր գույներ, երկուսը` կարմիր, մեկը` ծիրանագույն:
ԽԱՂԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ
Եթե երեք քարտերից երկուսն ունեն ....... հատկանիշը, իսկ մեկը`ոչ, ապա այդ երեք քարտերը չեն կարող «Շարան» կազմել:
Արագ ծանոթացում խաղին
Որևէ մեկին և հատկապես մինչև վեց տարեկան երեխաներին խաղին ծանոթացնելիս` խորհուրդ ենք տալիս սկսել խաղալ փոքր տրցակով (միայն ամբողջական երանգավորմամբ պատկերներ պարունակող քարտերով): Այս դեպքում մեկ հատկանիշ` երանգավորումը դուրս է մնում խաղից: Պետք է խաղալ ստորև շարադրված կանոններին համապատասխան, մեկ տարբերությամբ` բաժանելով ինը խաղաքարտ տասներկուսի փոխարեն: Երբ արդեն կկարողանաք հեշտությամբ և հմտորեն գտնել ու կազմել քարտերի ճիշտ «Շարաններ»` խաղալով 3 հատկանիշներով և 27 խաղաքարտ պարունակող պարզեցված տարբերակով, ապա կարող եք 2 տրցակներն իրար խառնել և խաղալ խաղի ամբողջական տարբերակը:
Խաղը
Բաժանողը խառնում է խաղաքարտերը և սեղանին դնում տասներկու խաղաքարտ (ուղղանկյունու տեսքով), դիմային մասը դեպի վեր, այնպես, որ դրանք տեսանելի լինեն խաղի բոլոր մասնակիցներին: Խաղացողները պետք է կարողանան տեսնել և սեղանից վերցնել երեք խաղաքարտից բաղկացած «Շարանը»: Խաղաքարտերի յուրաքանչյուր «Շարան» ստուգվում է մյուս խաղացողների կողմից: Ճիշտ լինելու դեպքում «Շարանը» մնում է խաղացողի մոտ և բաժանողը վերցված 3 խաղաքարտը փոխարինում է տրցակից հանված 3 նոր խաղաքարտով: Խաղացողները չեն խաղում հերթով, այլ վերցնում են 3 խաղաքարտից կազմված, «Շարանը» այն տեսնելուց անմիջապես հետո: Մինչև խաղաքարտերը վերցնելը խաղացողը պետք է բացականչի` «Շարան»: Եթե խաղացողներից մեկը արտասանել է «Շարան» բառը, ապա մյուս խաղացողները չեն կարող վերցնել խաղաքարտեր մինչև առաջին «Շարան» արտասանած մասնակիցը չվերջացնի: Եթե խաղացողը բացականչում է` «Շարան» սակայն չի կարողանում կազմել այն, ապա, նա կորցնում է մեկ միավոր: «Շարան» չկազմող այդ խաղաքարտերը մնում են սեղանի վրա:
Եթե բոլոր խաղացողները համաձայնում են, որ սեղանին դրված տասներկու քարտերի մեջ չկա ոչ մի «Շարան», ապա բաժանողը սեղանին է դնում ևս երեք քարտ (դրանք դարձնելով տասնհինգ)` դիմային մասը դեպի վեր: Հերթական «Շարանի» կազմման դեպքում, տրցակից խաղաքարտեր չեն ավելացվում, և քարտերի քանակը կրկին դառնում է տասներկու: Երբ նման իրավիճակ է առաջանում մենախաղ խաղալիս, ապա խաղացողը համարվում է պարտված:
Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև սպառվեն տրցակի մեջ գտնվող բոլոր խաղաքարտերը: Խաղի վերջում սեղանին կարող են մնալ վեց կամ ինը խաղաքարտ, որոնք չեն կազմում «Շարան»:
Տրցակի քարտերի սպառվելուց հետո, մասնակիցները հաշվում են յուրաքանչյուր խաղացողի հավաքած «Շարանները»: Յուրաքանչյուր «Շարանի» համար տրվում է մեկ միավոր և գումարվում է մասնակցի միավորներին: Հաջորդը բաժանում է ավարտված շրջանի բաժանողի ձախ կողմը նստած մասնակիցը, և խաղը վերսկսվում է տրցակը խառնելուց հետո:
Խաղը ավարտվում է խաղացողներից յուրաքանչյուրի կողմից տրցակը բաժանելուց հետո, հաղթում է ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը:
«Շարան» խաղի սիրելի մասնակիցներ,
հուսով ենք, որ դուք մեծ բավականություն կստանաք այս խաղից
ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ
Սովորեք խաղալով, և սպասեք նոր ու էլ ավելի հետաքրքիր ուսուցողական խաղերի
Սիրով` www.ArmGames.am
