ԲԱՌԱԴԱՐԱՆ

ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ` 8 տարեկան և բարձր
ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԹՒՎԸ` 1- 8
ՆՊԱՏԱԿԸ
Խաղացողների նպատակն է հավաքել ամենաշատ միավորները` բառեր կազմելով ձեռքում եղած խաղաքարտերի միջոցով:
ՏՐՑԱԿԸ
Տրցակը բաղկացած է 161 խաղաքարտերից` ներառյալ հայոց այբուբենի Ա-ից Ֆ տառերը պարունակող և հատուկ զույգ տառերը (ԱՆ, ԱՊ, ԱՏ, ԴԺ, ԵՂ և ԻՆ) պարունակող քարտերը: Յուրաքանչյուր խաղաքարտի վրա նշված է իր համար սահմանված միավորը:
ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Մինչև բոլոր խաղացողներին խաղաքարտեր բաժանելը դրանք պետք է լավ խառնվեն: Խաղի առաջին շրջանի ժամանակ, ժամացույցի սլաքի ուղղությամբ, բոլոր խաղացողներին պետք է բաժանել 3-ական խաղաքարտ` դրանք խաղացողներին տալով մեկ առ մեկ: Ամեն հաջորդ շրջանի ժամանակ, յուրաքանչյուր խաղացողի պետք է բաժանել 1-ական ավել խաղաքարտ: Այսինքն, երկրորդ շրջանի ժամանակ խաղացողներին պետք է բաժանել 4-ական, երրորդ շրջանի ժամանակ` 5-ական խաղաքարտ և այդպես շարունակ: Խաղի վերջին շրջանի ժամանակ բոլոր խաղացողներին պետք է բաժանել 10-ական խաղաքարտ: Ամբողջական խաղը պետք է բաղկացած լինի ութ շրջանից:
Խաղի յուրաքանչյուր շրջանից հետո մնացած քարտերը պետք է դնել կենտրոնում, որը և կհանդիսանա ՔԱՇԵԼՈՒ համար նախատեսված խաղաքարտերի տրցակը: Այդ տրցակի ամենավերևի խաղաքարտը պետք է շրջել և դնել դրա կողքին` ինչն էլ կդառնա ՆԵՏԵԼՈՒ համար նախատեսված խաղաքարտերի տրցակի առաջին քարտը:
ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ
1. Խաղը սկսում է խաղաքարտերը բաժանողի ձախ կողմում նստած խաղացողը:
2. Խաղը պետք է ընթանա ժամացույցի սլաքի ուղղությամբ:
3. Յուրաքանչյուր խաղացող, իր հերթի ժամանակ, պետք է ՔԱՇԵԼՈՒ խաղաքարտերի տրցակի վրայից քաշի մեկ խաղաքարտ կամ` ՆԵՏԵԼՈՒ խաղաքարտերի տրցակից վերցնի ամենավերևի նետված խաղաքարտը, այնուհետև պետք է իր ձեռքում եղած խաղաքարտերի միջից սեղանին (ՆԵՏԵԼՈՒ խաղաքարտերի տրցակի վրա) նետի մեկ խաղաքարտ` ավարտելով իր հերթը:
4. Խաղացողը կարող է խաղաքարտերը դնել սեղանի վրա միայն իր խաղաքարտերը բացելուց հետո (տես` ստորև), կամ այն բանից հետո, երբ մեկ ուրիշ խաղացող կբացի իր խաղաքարտերը, սակայն նա դա կարող է անել միայն իր հերթի ժամանակ:
5. Երբ խաղացողներից մեկն արդեն ցանկանում է բացել իր խաղաքարտերը, մյուս բոլոր խաղացողները իրենց հերթերի ժամանակ խաղում են ընդամենը մեկ` վերջին անգամ` խաղաքարտ վերցնելով ՆԵՏԵԼՈՒ կամ ՔԱՇԵԼՈՒ տրցակի վրայից: Իր խաղաքարտերը բացել ցանկացող խաղացողն, այնուհետև, պետք է սեղանին նետի մեկ խաղաքարտ և ցույց տա իր կազմած բառերը:
6. Տվյալ խաղացողի հավաքած միավորները կհաշվվեն` բառեր կազմելու համար օգտագործված խաղաքարտերի վրա նշված թվերն իրար գումարելով: Չօգտագործված խաղաքարտերի վրա նշված միավորները հանվում են հավաքված ընդհանուր միավորների թվից:
7. Խաղացողը չի կարող միավորներ հավաքել մեկ ուրիշ խաղացողի կազմած նույն բառ(եր)ից: Եթե համընկել է և 2 կամ ավելի խաղացող կազմել են միևույն բառը, ապա միավորները գրանցվում են այդ բառը առաջինը բացող խաղացողի օգտին: Իսկ մյուս խաղացող(ներ)ը պետք է փորձեն կազմել մեկ ուրիշ բառ և սպասել իրենց հերթին այն բացելու համար:
8. Միավորները հաշվող մասնակիցը գրանցում է բոլոր խաղացողների հավաքած միավորները և հաշվում նրանց հավաքած ընդհանուր միավորները:
9. Խաղի նոր շրջանը սկսում է խաղաքարտերը բաժանողի ձախ կողմում նստած խաղացողը: Բաժանվում են խաղաքարտեր հաջորդ շրջանի համար և այդպես շարունակ` մինչև ութերորդ շրջանը, երբ խաղացողներին բաժանվում է 10-ական խաղաքարտ:
10. Հաղթում է այն խաղացողը, որը ութ խաղաշրջանների արդյունքում հավաքում է առավելագույն թվով միավորներ:
ԽԱՂԱՔԱՐՏԵՐԻ ԲԱՑՈՒՄ
1. Խաղացողը կարող է բացել խաղաքարտերը միայն իր հերթի ժամանակ:
2. Խաղաքարտերը առաջինը բացող խաղացողը ինքն է ընտրում խաղաքարտերը բացելու պահը:
3. Խաղաքարտերը բացելու համար, խաղացողը պետք է կարողանա դասավորել իր ձեռքի բոլոր քարտերն այնպես, որ 2 և/ կամ ավելի խաղաքարտերվ կազմվեն բառեր` թողնելով մեկ չօգտագործված խաղաքարտ նետելու համար: Խաղաքարտերը բացող մասնակիցը բացում և սեղանին է դնում խաղաքարտերից կազմված բառերը (եթե կան այդպիսիք) և ՆԵՏԵԼՈՒ տրցակի վրա է դնում նետման համար թողնված մեկ ավելորդ քարտը:
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ
Եթե խաղացողներից որևէ մեկը գտնում է, որ կազմված բառերից որևիցե մեկը չի բավարարում թույլատրելի բառերի համար սահմանված պայմաններին, ապա նա կարող է բողոքարկել այդ բառը` բառարանի օգնությամբ այն ստուգելով: Եթե բողոքարկված բառը առկա է նախապես ընտրված բառարանում և պատկանում է թույլատրելի բառերի խմբին, ապա այդ բառը բողոքարկողի հաշվից հանվում է տվյալ բառի միավորների գումարը: Եթե բողոքարկվող բառը չկա բառարանում, ապա այդ բառի միավորների գումարը հանվում է տվյալ բառը կազմողի հաշվից: Բացի այդ, չի թույլատրվում նոր կամ այլ բառեր կազմել այդ տառերից:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ
Խաղը սկսելուց առաջ անհրաժեշտ է ընտրել հաոց լեզվի որևէ բառարան` խաղի ընթացքում դրանով առաջնորդվելու համար: Խաղացողները կարող են բառարանից օգտվել բողոքարկման և ոչ իրենց հերթի ժամանակ: Կազմված բառերը չպետք է լինեն հատուկ անուններ, նախածանցներ, վերջածանցներ, հապավումներ և գծիկով գրվող բառեր: Մնացած բոլոր բառերը համարվոմ են թույլատրելի բառեր: Բոլոր բառերը պետք է կազմված լինեն առնվազն երկու խաղաքարտերից:
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄ ԵՎ ԲՈՆՈՒՍՆԵՐ
1. Յուրաքանչյուր խաղաքարտի արժեքը որոշվում է դրա վրա նշված թվով` միավորով:
2. Յուրաքանչյուր շրջանում թույլատրելի բառերի վերածված խաղաքարտերի վրա նշված միավորները գումարվում և գրանցվում են խաղացողի օգտին, իսկ չօգտագործված խաղաքարտերի արժեքը հանվում է խաղացողի ընդհանուր միավորներից:
3. Յուրաքանչյուր շրջանի ավարտից հետո խաղացողները կարող են ստանալ երկու տեսակի բոնուս`
§ Ամենաշատ թվով բառեր կազմելու համար`10 միավոր և
§ Ամենաերկար բառը կազմելու համար`10 միավոր:
4. Ամենաերկար բառի համար տրվող բոնուսը ստանում է այն խաղացողը, որի կազմած բառը պարունակում է ամենաշատ թվով տառերը (ԵՎ տառը հաշվվում է որպես մեկ տառ), այլ ոչ թե` ամենաշատ թվով խաղաքարտերը:
5. Հնարավոր է, որ երկու բոնուսներին են էլ արժանանա միևնույն խաղացողըJ:
6. Եթե նույն բոնուսին հավակնում են մեկից ավելի խաղացողներ, ապա նրանցից ոչ մեկը չի ստանում այդ բոնուսըL:
ՏԱՌԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Խաղաքարտերի ընդհանուր տրցակում տառերը և տառային զույգերը կրկնվում են հետևյալ հաճախականությամբ.
|
Ա`10 |
Ը` 3 |
Կ`6 |
Ն` 8 |
Ս` 5 |
Ք` 4 |
ԱՆ` 2 |
|
Բ` 2 |
Թ` 4 |
Հ` 5 |
Շ` 2 |
Վ` 5 |
ԵՎ`2 |
ԱՊ` 2 |
|
Գ` 3 |
Ժ` 2 |
Ձ` 2 |
Ո` 5 |
Տ` 6 |
Օ` 2 |
ԱՏ` 2 |
|
Դ` 3 |
Ի` 7 |
Ղ` 2 |
Չ` 2 |
Ր`8 |
Ֆ` 2 |
ԴԺ` 2 |
|
Ե` 7 |
Լ` 4 |
Ճ` 2 |
Պ` 3 |
Ց` 4 |
|
ԵՂ` 2 |
|
Զ` 2 |
Խ`2 |
Մ`6 |
Ջ` 2 |
ՈՒ`5 |
|
ԻՆ` 2 |
|
Է`2 |
Ծ` 2 |
Յ` 4 |
Ռ` 2 |
Փ` 2 |
|
|
ՄԵՆԱԽԱՂԻ ՏԱՐԲԵՐԱԿ
Եթե ցանկանում եք «ԲԱՌԱԴԱՐԱՆ» խաղը խաղալ միայնակ, ապա.
· Բաժանեք 5 քարտից բաղկացած խաղաքարտերի 8 տրցակ` դիմային մասը ներքև: Բոլոր տրցակների վրա դրեք 1-ական խաղաքարտ` դիմային մասը դեպի վեր: Այսպիսով, խաղի մեջ կլինի 45 խաղաքարտ:
· Բաց քարտերով կազմեք բառեր և հեռացրեք այդ քարտերը: Շրջեք վերևի քարտերը այն տրցակների վրայից, որոնց վրայից հեռացվել են քարտեր:
· Երբ տրցակներից որևէ մեկի բոլոր խաղաքարտերն օգտագործվեն, կարող եք ազատված հատված տեղափոխել մեկ այլ տրցակի վրայի բաց քարտը, որպեսզի տրցակների քանակը կրկին հավասարվի ութի:
· Շարունակեք բացված քարտերով կազմել հնարավորինս շատ բառեր:
Խաղացողը հաղթում է, եթե բաժանված 45 խաղաքարտերից առնվազն 43-ով կարողանում է կազմել բառեր: Թույլատրելի բառերի համար գործում են վերոնշյալ նույն պայմանները:
«ԲԱՌԱԴԱՐԱՆ» խաղի սիրելի մասնակիցներ,
Հուսով ենք, որ դուք մեծ բավականություն կստանաք այս խաղից, կկազմեք և կսովորեք հայերեն նոր բառեր, խաղի միջոցով կստուգեք հայոց լեզվի բառակազմության և ուղղագրության ձեր գիտելիքները`
ամրապնդելով, բարելավելով և հարստացնելով հայերենի ձեր բառապաշարը:
ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ
Սովորեք խաղալով և սպասեք նոր ու էլ ավելի հետաքրքիր ուսուցողական խաղերի
Սիրով` www.ArmGames.am
