ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ
Թեման` Հայ ժողովրդի պատմություն (Հայոց արքաները)

«ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ» ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Խաղի մասնակիցների վերջնական նպատակը
Խաղում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ում հաջողվում է դառնալ "Արքայից Արքա": Դրա համար յուրաքանչյուր մասնակից պետք է հավաքի "Արքայի քարտերի" ամբողջական հավաքածուն, որը ներառում է 6 տարբեր "Արքայի քարտ" և այդ քարտերը ապահով կերպով տեղադրի իր անառիկ "Ամրոցի" պատերի ներքո:"Արքայի քարտերի" ամբողջական հավաքածուն հավաքելուց հետո պետք է զառի մեկ նետմամբ վերադառնալ «Սկիզբ» վանդակ: "Սկիզբ" վանդակի վրա հայտնվելուց հետո մասնակիցը պետք է զառով նետի 1 թիվը, որպեսզի նրա խաղաքարը հայտնվի խաղատախտակի կենտրոնում գտնվող "Գահի" վրա և նա, բազմելով այդ "Գահին", հռչակվի "Արքայից Արքա":
Խաղը սկսելուց առաջ
- Խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է ընտրի 1 խաղաքար և տեղադրի այն "Սկիզբ" վանդակի վրա:
- "Հարց քարտերը" պետք է խառնել և դնել խաղատախտակի վրա նշված հատուկ տեղում` հարցերը դեպի ներքև:
- "Արքայի քարտերը" պետք է խառնել և դնել խաղատախտակի վրա նշված հատուկ տեղում` երեսը դեպի ներքև:
- Խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է վերցնի "Ամրոց" քարտերից մեկը և դնի իր առջև:
- Խաղի յուրաքանչյուր մասնակից "Արքայի քարտերի" վերևից պետք է վերցնի 3 հատ "Արքայի քարտ" (խաղը սկսում է ամենակրտսեր մասնակիցը):
Խաղը սկսելու համար խաղի բոլոր մասնակիցներն իրենց խաղաքարերը պետք է տեղադրեն "Սկիզբ" վանդակի վրա: Խաղը պետք է սկսի ամենակրտսեր մասնակիցը:
Յուրաքանչյուր մասնակից, իր հերթի ժամանակ պետք է նետի զառը և իր խաղաքարը տեղաշարժի առաջ` ըստ զառի վրա նշված թվի: Կախված այն բանից, թե որ վանդակի վրա է դրվել մասնակցի խաղաքարը` նա պետք է պատասխանի հարցի կամ` կատարի վանդակի մեջ գրված հրահանգը:
Վանդակները
"Սկիզբ" վանդակ` Խաղը սկսելուց հետո, յուրաքանչյուր մասնակից իրավունք է ստանում վերցնելու 1 հատ "Արքայի քարտ", ամեն անգամ, երբ նա անցնում է "Սկիզբ" վանդակով:"Հանգիստ" վանդակ` Սա հանգստատեղի է: Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա չպետք է կատարի որևէ գործողություն: Նա պետք է վայելի իր հանգիստը և սպասի իր հաջորդ հերթին:
"Հարց քարտ" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նրա ձախակողմյան մասնակիցը վերցնում է մեկ հատ "Հարց քարտ" ընտրում է քարտի վրա գրված երկու հարցերից մեկը, կարդում այդ հարցը և պատասխանի տարբերակները: Պատասխանը լսելուց հետո նա կարդում է ճիշտ պատասխանը (ճիշտ պատասխանը գրված է մուգ տառերով): Այս գործողության ավարտից հետո այդ "Հարց քարտը" դրվում է մնացած "Հարց քարտերի" տակ:
"Փոխանակություն" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա կարող է իր "Արքայի քարտերից" որևէ մեկը կամ մի քանիսը մեկ անգամ փոխանակել խաղի ցանկացած մասնակցի "Արքայի քարտերից" մեկի կամ մի քանիսի հետ: Եթե նա չի ցանկանում փոխանակում կատարել, ապա կարող է չանել այն: Իսկ ցանկության դեպքում` նա պետք է որոշի, թե քանի "Արքայի քարտ" է ցանկանում փոխանակել: Ընտրված մրցակիցը չի կարող հրաժարվել փոխանակումից, եթե ունի պահանջվող քանակի "Արքայի քարտեր": Փոխանակում անելու համար մասնակիցը պետք է`
- ընտրի այն մասնակցին, ում հետ ցանկանում է փոխանակել "Արքայի քարտերը",
- որոշի և հայտնի թե քանի քարտ է ցանկանում փոխանակել,
- կատարի փոխանակումը իր մրցակցի հետ:
"Ճակատամարտ" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա կարող է իր "Արքայի քարտերը" ճակատամարտի հանել (հնարավոր է, որ նա նույն քարտից ունենա մի քանի հատ) այլ մասնակցի "Արքայի քարտերի" հետ` զառ նետելու միջոցով: Եթե մասնակիցը չի ցանկանում, նա կարող է չճակատամարտել: Իսկ եթե նա ցանկանում է ճակատամարտ վարել, ապա նա պետք է`
- ընտրի այն մրցակցին, որի հետ ցանկանում է ճակատամարտ վարել,
- որոշի, թե քանի քարտով է ուզում ճակատամարտ վարել: Նրա ընտրած մրցակիցը պետք է նույն քանակի քարտեր մտցնի ճակատամարտի դաշտ:
- Երկու մասնակիցներն էլ պետք է իրենց քարտերը դնեն խաղատախտակի վրա, որից հետ նրանք երկուսն էլ պետք է զառ նետեն:
"Ամրոց" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա կարող է իր "Արքայի քարտերից" որևէ մեկը (երեսը ներքև շրջած) դնել իր առջև դրված "Ամրոցի" պատերի տակ, որտեղ այն կլինի ապահովության մեջ և ոչ ոք չի կարողանա այդ քարտը ներքաշել փոխանակության կամ ճակատամարտի մեջ:
"Նոր քայլ" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա ստանում է ևս մեկ անգամ զառ նետելու իրավունք:
"5 քայլ հետ" վանդակ` Եթե մասնակցի խաղաքարը ընկել է այս վանդակի վրա, ապա նա պետք է իր խաղաքարը տեղաշարժի 5 քայլ հետ գտնվող վանդակի վրա և կատարի դրա վրա նշված հրահանգը:
Քարտերը
"Արքայից Արքա" դառնալու համար խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է աշխատի առաջինըհավաքել "Արքայի քարտերի" ամբողջական հավաքածուն, որի համար նա պետք է ունենա 6 տարբեր "Արքայի քարտերի" մեկական օրինակ:- "Արքայի քարտեր"` Այս քարտերը 6-ն են և տարբեր` իրենց հետևյալ բովանդակությամբ`Հազարապետություն, Սպարապետություն, Մարդպետություն, Մաղխազություն, Թագակապ ասպետություն, Սենեկապետություն:
- "Հարց քարտեր"` Այս քարտերը օգտագործվում են, երբ մասնակցի խաղաքարն ընկնում է "Հարց քարտ" վանդակի վրա: Նրա ձախակողմյան մասնակիցը վերցնում է մեկ "Հարց քարտ" և, իր ընտրությամբ, տվյալ մասնակցի համար կարդում քարտի վրայի երկու հարցերից մեկը և պատասխանի տարբերակները: Եթե տվյալ մասնակիցը ճիշտ է պատասխանում հարցին, նա գնում էմեկ վանդակ առաջ, իսկ եթե ոչ` մնում է նույն վանդակի վրա մինչև իր հաջորդ հերթը: Հաջորդ հերթի ժամանակ ևս մասնակիցը պետք է զառ նետի և խաղը շարունակի` ըստ զառի նետած թվի:
- "Ամրոց" քարտ` Խաղի բոլոր մասնակիցները պետք է, մինչև խաղը սկսելը, նախապես վերցնեն և իրենց առջև դրված ունենան մեկ "Ամրոց" քարտ, որպեսզի կարողանան ապահովության մեջ պահել իրենց հավաքած "Արքայի քարտերը":
Նշում. Մասնակիցը պետք է զառի մեկ նետմամբ խաղաքարը ետ բերի "Սկիզբ" վանդակի վրա: Նա պետքէ զառով նետի այն թիվը, որը նրան հարկավոր է "Սկիզբ" վանդակի վրա վերադառնալու համար: Օրինակ`եթե "Սկիզբ" վանդակի վրա հայտնվելու համար հարկավոր է ետ գնալ ընդամենը 2 վանդակ, իսկմասնակիցը զառով նետել է 4 թիվը, ապա նա պետք է սպասի իր հաջորդ հերթին, որպեսզի նորից փորձիզառով նետել 2 թիվը և հայտնվի "Սկիզբ" վանդակի վրա, որից հետո նոր միայն զառով նետի 1 թիվը ևբազմի "Գահին":
Խաղի կանոնների փոփոխման հնարավոր տարբերակներ
- 15 տարեկանից բարձր մասնակիցները "Արքայի քարտ" չեն ստանում "Սկիզբ"-ով անցնելիս:
- Եթե խաղի մասնակիցների մեջ կա պատմաբան, ապա նա պատասխանում է "Հարց քարտերում" նշված հարցերին ` առանց լսելու առաջարկվող տարբերակները:
- 11 տարեկանից ցածր երեխաները կարող են չպատասխանել "Հարց քարտերում" նշված հարցերին (ըստ ցանկության):
Սիրելի մասնակիցներ, հուսով ենք, որ դուք մեծ բավականություն կստանաք այս խաղից, ձեռք կբերեք նոր գիտելիքներ և կամրապնդեք ձեր ունեցած գիտելիքները հայոց արքաների մասին:
ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ
ՀԳ: Խաղի հարցերը ձևակերպված են հանրակրթական դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների Հայոց պատմության դասագրքերի հիման վրա:
Հեղինակներ` Գևորգ Անտոնյան, Կարեն Վարդազարյան, Շանթ Անանյան:
Բոլոր իրավունքները պաշտպանված են
